|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայաստանն այս պահին փաստացի զրկված է դաշնակիցներից՝ իշխող ուժի վարած քաղաքականության հետևանքով»,- այս մասին «5-րդ ալիք»-ի եթերում ասել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն իր անվտանգության ապահովման համար միտումնավոր վատացնում է հայ-ռուսական ու հայ-իրանական հարաբերությունները և արևմտամետ վեկտորի անվան տակ ՀՀն տանում Թուրքիա։ «Մեր թշնամիները տեսնելով, որ զրկված ենք բնական դաշնակիցներից, սրված են հարաբերությունները ՌԴ-ի ու Իրանի հետ, իրենց ոչինչ չի խանգարելու՝ մտնել Երևան»,- ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ, ցավոք, վտանգի ընկալումը լայնորեն տարածված չէ։