|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 |
| EUR | ⚊ | € 444.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.7549 |
| GBP | ⚊ | £ 504.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 15-ին Ազգային առաջնորդարանում հանդիպել է Կիպրոսի Հայոց Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Տեր Խորեն Արք. Տողրամաճյանի հետ։
Ջերմ մթնոլորտում ընթացող հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը զեկուցել է իր` Կիպրոս այցելության առթիվ ունեցած քաղաքական հանդիպումների մասին, ինչպես նաեւ գնահատականներ տվել Հայաստանի եւ Արցախի քաղաքական վերջին իրադարձությունների մասին։
Սրբազան Հայրը ողջունել է ներկաներին, դրական եւ կարեւոր գնահատելով այցելությունը` ասելով, որ համազգային ջանքերի ամբողջական միավորումով ու համատեղ ուժերով պիտի հաղթահարենք Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները։ Նա իր գնահատականն է տվել նաեւ սփյուռքի դիմագրաված դժվարությունների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչները, երեսփոխանական ժողովի ատենապետը, Ազգային վարչության ատենապետը եւ Հայ դատի հանձնախմբի ատենապետը։