կարևոր
3421 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-12 10:37
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանը այցելել է Հյս․ Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդին

Իշխան Սաղաթելյանը այցելել է Հյս․ Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդին

ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ապրիլի 11-ին ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան Թեմի Առաջնորդարան և Ս. Լևոն մայր եկեղեցի եւ հանդիպել Արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան Արք. Տերտերյանի հետ։

Սաղաթելյանին ուղեկցում էին ՀՅԴ Արեւմտյան Միացյալ Նահանգների կենտրոնական կոմիտեի ատենապետ՝ Տարոն Տեր-Խաչատուրյանը եւ Կենտրոնական կոմիտեի անդամ Լեւոն Պարոնյանը։ Հանդիպման ընթացքում առաջնորդին ուղեկցում էր Սուրբ Լեոն տաճարի հոգեւոր հովիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանը։

Սաղաթելյանը եւ ՀՅԴ Արեւմտյան ԱՄՆ պատվիրակությունը արժանացան առաջնորդի ջերմ ընդունելությանն ու ծավալուն քննարկում ծավալուեվ Հայաստանում եւ Արցախում առկա ճգնաժամի շուրջ։

Սաղաթելյանն իր գնահատականն է տվել Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակին եւ քննարկել հնարավոր լուծումները։ Առաջնորդ սրբազանը իր ցանկությունն է հայտնել հայրենիքում խաղաղության եւ ներդաշնակության համար՝ աղոթելով Արցախի եւ Սյունիքի համար։