|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հնդկահայ համայնքը և Հայոց Մարդասիրական ճեմարանի ողջ անձնակազմը կաթողիկոսական գահակալության 22-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար, արևշատ և արգասաբեր տարիներ:
Այս առիթով այսօր՝ նոյեմբերի 7-ին, Կալկաթայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի։