կարևոր
4015 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-02 17:34
Քաղաքական

Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, իրավունք չունի նահանջ արձանագրել Արցախի ինքնորշման իրավունքից. Արծվիկ Մինասյան

Ակնհայտ է, որ արդեն երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի գործող իշխանությունը չի կարողանում հայկական շահն առաջ մղել և ցուցադրական մի քանի հայտարարությունները ոչինչ են, երբ դատում ենք արդյունքներով: Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Գուցե ռուսաստանյան հանդիպումից առաջ հանրության մոտ չափազանցված էին սպասումները, մանավանդ, որ դրան նախորդել էր ՌԴ նախագահի խոսքը՝ ուղղված Հայաստանի գործող իշխանությանն ու հայ ժողովրդին: Մարդիկ մտածում էին, որ այդ հանդիպման ժամանակ շատ ավելի արդյունավետ պաշտպանական համակարգ կառաջարկվի Հայաստանին: Բայց դատելով նրանից, որ մենք ունենք Նիկոլ Փաշինյանի պես մի անձի, ակնհայտ էր, որ մենք չէինք կարող միանգամից սպասել նման վարքագիծ:

Բայց շատ կարևոր էր, որ ՌԴ-ն, ինչպես նաև աշխարհը տեսավ, որ խոսքը, որն ուղղվում էր ժողովրդին, վերջինս պատրաստ է մոբիլիզացվել, և Արցախյան հանրահավաքը դրա ամենավառ ապացույցն էր: Շատերը գնահատում են, թե իբր արցախյան հանրահավաքում քաղաքական գնահատական չկար, բայց դա այդպես չէ, շատ հստակ կարմիր թելով անցնում էր, որ որևէ հայկական իշխանություն չի կարող և չպետք է որևէ ձևով կասկածի տակ դնի Արցախի ինքնորոշման իրավունքը:

Հիմա հերթը մերն է՝ ՀՀ քաղաքացիներինը, բովանդակ հայ ժողովրդինը և նոյեմբերի 5-ի հանրահավաքի իմաստը հենց սա է, որպեսզի մենք ազգովի կարողանանք համախմբվել և կոչ ուղղել աշխարհին, գերտերություններին ու նաև թուրք-ադրբեջանական սանձարձակ պահվածքին, որ հայ ժողովուրդը հանձնվելու պատրաստ չէ, հայ ժողովուրդը պայքարելու է իր իրավունքների համար և Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի»: