կարևոր
3883 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-02 15:02
Քաղաքական

Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի գործով այսօրվա  դատական նիստը հետաձգվել է. այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը:

Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին։

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին դատարանը մերժել էր 14 պատգամավորների և 10 մլն դրամով Վարդանյանին ազատ արձակելու միջնորդությունը և երեք ամսով երկարացրեց նրա կալանքը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես, մի խումբ քաղաքացիների՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի շենք մուտք գործելու դրվագին։

Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Չորրորդ փորձից հետո այժմ նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը: