|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ դեմ է միակողմանի պատժամիջոցներին եւ կողմ Արեւմուտք-Ռուսաստան երկխոսությանը։ Այս մասին նա ասել է TVnet-ին տված հարցազրույցում։
«Առանց Մոսկվայի հետ երկխոսության անհնար է հասնել հրադադարի։ Ի վերջո ո՞ւմ հետ պետք է խոսես, ո՞ւմ հետ բանակցես։ Մենք խոսում ենք Ուկրաինայի տարածքների մասին, հակամարտության հակառակ կողմի մասին»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Չավուշօղլուն նաեւ ընդգծել է, որ Թուրքիան չի միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին եւ համաձայն չէ դրանց հետ։
«Դա վերաբերում է եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Իրանին։ Սա մեր դիրքորոշումն է»,-ընդգծել է թուրք դիվանագետը։
Չավուշօղլուի խոսքով՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների խզումը «անխուսափելիորեն կազդի բոլորի վրա»։