|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Որքան էլ ցավալի թվա, պետք է մեկընդմիշտ՝ նախևառաջ ինքներս մեզ համար, արձանագրենք, որ Հայաստանն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե պատերազմի մեջ է։ Այս մասին տելեգրամի իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Եթե արձանագրում ենք սա, իսկ դա չանելը, մեղմ ասած, անխոհեմություն է, ապա մի կողմից խուճապային տրամադրությունների սերմանումը, իսկ մյուսից՝ մոլորեցնող հանգստության քարոզը երկու համազոր և նույնքան վտանգավոր ծայրահեղություններ են։
Պատերազմն Առաջավոր Ասիայում հազարամյակներ շարունակ, ցավալիորեն, ավելի հաճախադեպ վիճակ է, քան խաղաղությունը, իսկ պատերազմներն այստեղ և ամենուր հաղթում են ոչ թե վախով, խուճապով կամ էշի ականջում քնելով, այլլ դրանց պատրաստ լինելով»,- գրել է Ոսկանյանը։