|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պարզվում է, որ մինչ օրս «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների» պետական ցուցակում դեռ նշված է որմնանկարներով հարուստ Սպայի տունը, որ արդեն վաղուց քանդված է եւ դրա տեղում վեր է խոյանում «Պիացցա Գրանդե»-ն: Նման բախտի են արժանացել պատմամշակութային այլ հուշարձաններ՝ Գիլանյանի լիմոնադի գործարանի շենքը, 1883-ին կառուցված Ջանփոլադյանի թատրոնը (որտեղ Երեւանում առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան) եւ այլ շինություններ, որոնք քանդվել են տարիներ առաջ:
Նույնիսկ այսօր Հայաստանի մշակույթի նախարարությունը չի տիրապետում տվյալների, թե վերջին տարիներին Երեւանի կառուցապատման ընթացքում քանի պատմամշակութային հուշարձան է ոչնչացվել, մինչդեռ, դրան հակառակ, ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական ուսումնասիրության համաձայն` միայն 2000-2006 թթ. Երեւանում ոչնչացվել են 29 պատմամշակութային հուշարձաններ: