Միասին կարող ենք
կարևոր
2920 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-11 17:52
Հասարակություն

Վաղարշապատում փորձել են սպшնել քրեական աշխարհում հայտնի Բուսի տղա Մխոյին. ՆԳՆ-ն «էշի ականջին քնած է»

Վաղարշապատում փորձել են սպшնել քրեական աշխարհում հայտնի Բուսի տղա Մխոյին. ՆԳՆ-ն «էշի ականջին քնած է»

«Իշխանություն» լրատվականը գրում է

«Վաղարշապատում փորձել են սպшնել քրեական աշխարհում հայտնի Բուսի տղա Մխոյին:

Ինչպես արդեն հայտնել էի՝ Վաղարշապատի հրապարակում մի տղամարդ կրակահերթ է բացել երթևեկության մեջ գտնվող մի մեքենայի վրա, որի մեջ են եղել քրեական աշխարհում հայտնի Մխիթար Գազազյանը, ով հայտնի է «Բուսի տղա Մխո» մականունով և նրա վարորդը:

«Իշխանության» տեղեկություններով՝ զինված տղամարդը այլ մարզից է եկել Վաղարշապատ՝ սպшնությունն իրագործելու համար:

Օր ու գիշեր ոստիկանները խուզարկում են քաղաքացիների մեքենաները, ցուցադրական բեմադրություններ անում, թե ապօրինի զենք-զինամթերք են փնտրում, մինչդեռ իրական հանցագործները զինված շրջում են, և օրը ցերեկով փորձում են մարդ սպшնել: ՆԳՆ-ն դեպքից հետո գլուխ է գովում, թե հանցագործությունը բացահայտվել է, մինչդեռ իրավապահ մարմինների բուն առաքելությունը հանցագործությունները կանխելն ու մաքսիմալ նվազեցնելն է»: