26 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.73 |
GBP | ⚊ | 485.98 |
GEL | ⚊ | 144.6 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.6 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ ուշագրավ գործընթաց է սկսվելու:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի աշխատասենյակում նույն օրը թեժ խոսակցություն է եղել, որտեղ բարձրացվել է ոստիկանական գործողությունների հարցը: Մասնավորապես՝ ծնողներին նսեմացնելով բերման ենթարկելու համար Վահե Ղազարյանը բարկացել է ենթակաների վրա՝ ասելով, թե բիրտ ուժի կիրառման կարիք չկար. «Եթե երկու շարքով կանգնեիք, ձեզ չէին կարողանա ճեղքել, բայց այն, ինչ եղավ, անընդունելի է»:
Եվ այսպես, Վահե Ղազարյանն իր մեղքը փորձում է բարդել ենթակաների վրա, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 8 ոստիկանի լիազորություններ ժամանակավորապես կդադարեցվեն, մինչև ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը կատարի իր քննությունը. մինչդեռ հասարակական կազմակերպությունները շարունակում են պահանջել ոստիկանապետ Ղազարյանի հրաժարականը: Այն, ինչ տեղի ունեցավ Եռաբլուրում խայտառակություն էր և անբարոյականություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում