|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանը զավեշտալի պատմության կիզակետում է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից 2015-ի մարտին «Սեւան» ՔԿՀ տեղափոխվելու պատճառը այն է եղել, որ Ա. Խաչատրյանի աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարը բացակայել է: Փոխարենը բանտապետի սենյակում եղել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի լուսանկարը, որը նրա հորեղբորորդին է:
Պարզվում է, որ դատապարտյալներից մեկը պետի աշխատասենյակ մտնելու ժամանակ հաջողացրել է գաղտնի լուսանկարել Գագիկ Խաչատրյանի՝ պատից կախված նկարը: Չգիտես ինչպես, այն հայտնվել է ՔԿ վարչության ղեկավարության ձեռքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: