Փոխարժեքներ
20 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԱԺ նախագահին` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նրստում հնչեցրած իր խոսքերի սղագրությունները ստանալու համար: Սակայն ամիսներ շարունակ ԱԺ նախագահը ոչ պատասխանում, ոչ մերժում, ոչ էլ տրամադրում է դրանք նախկին նախարարին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Դավիթ Տոնոյանը:
«Ես դիմել եմ ԱԺ նախագահին, որ, ըստ օրենքի, ծանոթանամ արձանագրություներին եւ ունենամ հնարավորություն ծանոթանալու նաեւ զեկույցին, քանի որ դա իմ օրինական պահանջն է:
Որպես նախկին պաշտոնյա, որը մասնակցել է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ես իրավունք ունեմ ծանոթանալու ե՛ւ զեկույցին, ե՛ւ արձանագրություններին, որը իմ խոսքերից պետք է կազմված լինի, բայց չեն տալիս: Հուսամ՝ կտան»,- հայտնել է Դավիթ Տոնոյանը:
Մարդ, պաշտոնյա, որի լուսանկարը ոչ վաղ անցյալում ՔՊ-ական շատ պատգամավորների հեռախոսների էկրանանկարն էր, հիմա արհամարհանք է ստանում նույն ՔՊ-ականների կողմից»։