|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
«Արդարադատության նախարարի հրամանով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Լաերտ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Մարտի 4–ին Գրիգորյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Նշենք, որ Լաերտ Գրիգորյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարի 2024 թ. հունվարի 25–ի հրամանով:
Ավելի վաղ` 2022 թ. մարտի 29–ին, նա նշանակվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, իսկ 2022–ի տարեվերջին` նոյեմբերի 1–ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել։ Մինչ այդ եղել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ։