|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա ընթացքում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում աղմկոտ մահացության մի քանի դեպքեր արձանագրվեցին, որոնցից երկուսը գրանցվեցին անցած ամսվա ընթացքում: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Շենգավիթ» ԲԿ բուժգծով փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ հիվանդանոցում արձանագրված դեպքերի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հիվանդանոցի տնօրինության հետ «խիստ խոսակցություն է ունեցել»:
«Պետք է ասեմ, որ առողջապահության նախարարը շատ խիստ է դրել հարցը, այո՛, ունեցել եմ տհաճ խորհրդակցության ներկա լինելու առիթ, ունեցել եմ ինձ համար բավականին տհաճ ու լուրջ խոսակցություն նախարարի հետ, ով դրել է մի քանի հարցեր: Իսկ ի՞նչ էին կարծում, որ նախարարը պետք է ոչ մի ռեակցիա չտա՞ր այդ ամենին: Իհարկե, ունեցել ենք տհաճ խոսակցություն, քննարկումեր եւ ոչ միայն նախարարի մակարդակով»,- խոստովանել է Մխիթարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում