|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վերջին օրերին Գառնիում եւ Զվարթնոցում կատարված միջոցառումները մեծ աղմուկ բարձրացրեցին: Մի քանի լրագրողներ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ ամենին:
Նա հայտարարեց, որ լուրջ խոսակցություն է ունեցել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ եւ պահանջել է քայլեր ձեռնարկել՝ նման դեպքերից խուսափելու համար:
«Անպայման մարդիկ կպատժվեն»,-ասաց Հովիկ Աբրահամյանը եւ հիշեցրեց, որ ազատվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչը, իսկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Վարչապետը վստահեցրեց, որ հարցն իր ուշադրության կենտրոնում է լինելու: