|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիան նախազգուշացրել է Հունաստանին, որ համապատասխան կերպով կպատասխանի այն երկրներին, որոնք իրեն ոչ բարեկամական են տրամադրված։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս խոսքերը մեջբերում է Yeni Şafak թերթը։
«Ընկերների համար մենք ընկերներ ենք, բայց նրանք (Հունաստանը) պետք է իմանան, որ մենք համարժեք պատասխան կտանք նրանց, ովքեր մեզ թշնամու աչքերով են նայում»,- զգուշացրել է նա՝ մեկնաբանելով Անկարայի և Աթենքի հարաբերությունները, որոնք վատթարացել են այն բանից հետո, երբ Հունաստանը հորդորեց ԱՄՆ-ին՝ Թուրքիային չվաճառել F-16 կործանիչներ։