|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բրյուսելում Եվրախմբի բանակցությունների ժամանակ առաջարկ է հնչել, համաձայն որի Հունաստանը պետք է ժամանակավորապես լքի եվրագոտին:
Ըստ գերմանական լրատվամիջոցների` նման առաջարկով հանդես է եկել Գերմանիայի ֆինանսների նախարարը: Առաջարկության համաձայն` Հունաստանը պետք է հեռանա եվրագոտուց 5 տարով:
Աթենքի ներկայացուցիչները հերքում են նման առաջարկի գոյությունը: Հունաստանի` եվրագոտուց դուրս գալուն դեմ են հանդես գալիս Ֆրանսիան եւ մի քանի այլ եվրոպական երկրներ:
Այսօր ԵՄ 28 երկրների ղեկավարների գագաթաժողովում վերջնականապես կորոշվի` տրամադրել օգնություն Հունաստանին, թե ոչ:
Նշենք, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարկատուներին ներկայացրել է առաջարկություններ, որոնք հավանության են արժանացել հունական խորհրդարանի կողմից: Եվրահանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Եվրոպայի Կենտրոնական բանկը նույնպես դրական են գնահատել այդ առաջարկները: