|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեւանի Չարենցի փողոցում լարված իրավիճակ է ստեղծվել: Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել փողոցը փակած` անհնազանդության ակցիա իրականացնողներին: Նրանք փորձեցին նաեւ բերման ենթարկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին: Այստեղ է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Միացում», «Նիկոլ, դավաճան»:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովայի փողոցը: Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամրջի մոտ` Արգիշտի փողոցը: