Միասին կարող ենք
կարևոր
460 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-23 12:58
Հասարակություն

Բերետավորները էնպես էին ասում՝ կանդալները գցեք, կարծես դարի հանցագործին էին բռնել, դյուրագրգիռի սիրտը տեսարան էր ուզում. Արեգնազ Մանուկյան

Բերետավորները էնպես էին ասում՝ կանդալները գցեք, կարծես դարի հանցագործին էին բռնել, դյուրագրգիռի սիրտը տեսարան էր ուզում. Արեգնազ Մանուկյան

Դատարանն այս պահին քննում է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրբած Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդությունը։

Մինչ դատական նիստին ներկայանալւ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, շատ բան ասել չի կարող։

«Նյութերի բովանդակությունը չեմ կարող ասել, սորագրել ենք, որ կարաող է պետական գաղտնիք լինի, դեռ չեմ կարող ասել, թե ինչն է պետական գաղտնիք»,-ասաց նա ու շտապեց նիստին։

Անդրանիկ Թևանյանի թիմակից՝ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշեց, առանց հիմքերը տեսնելու, միջնորոդության պատճառներին ծանոթանալու իր համար ծիծաղելի է մեղադրանքը։

«Մենք երկար ճանապարհ ունենք անցած, նրա նման հայամետ մարդ քիչ կա։ Սա վկայում է, որ հաճախորդը զառանցանքների մեջ է, նյարդայնացել է, իրեն պատեպատ է տալիս, որովհետև հասկանում է, որ եկել է իր վերջը։ Իր վերջը տալու է հենց ՀՀ քաղաքացին»,-ասաց Ա. Մանուկյանը։

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։