|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կարմիրբերետավորներն իրենց զանգվածային ապօրինություններով, հակամարդկային ու հակաբարոյական գործողություններով ամեն նոր օր գերազանցում են նախորդ օրվա կատարածը:
Այսօրվա նմանատիպ գործողությունների շարքից է 6 ամսական երեխայի մայրիկին բերման ենթարկելու փաստը: Ի դեպ, բերման ենթարկվողը «Դիմադրություն» շարժման՝ վերջին շրջանում տարածված գեղեցիկ լուսանկարներից հայտնի փոքրիկի՝ Շուշիի մայրիկն է՝ Նարե Սիմոնյանը: Նարե Սիմոնյանը ծնվել և հասակ է առել Շուշիում, և, չհաշտվելով իր մանկության ու պատանեկության երազանքների քաղաքի դավաճանական հանձնման փաստի հետ, իր նորածին դստերն անվանել է Շուշի:
Yerkir.am-ի հետ զրույցում Նարեն փաստեց, որ իրեն բերման են ենթարկել հենց մայթին քայլելիս, բերման ենթարկող ոստիկաններին ինքը ասել է, որ տանն ունի 6 ամսական երեխա, սակայն՝ անօգուտ: