|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆինլանդիայում և Շվեդիայում ԱՄՆ-ի ուժերի տեղակայման պլանավորումը, ՆԱՏՕ-ին պետությունների անդամակցության հնարավորության մասին խոսակցությունների ֆոնին, չի իրականացվում։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Ես չեմ ուզում առաջ ընկնել պետությունների և դաշինքի միջև որոշումների կայացման գործընթացից։ Այս երկրներում ամերիկյան ուժերի տեղակայման ակտիվ պլանավորում չկա»,- ճեպազրույցում ասել է Քիրբին։
Նա նշել է, որ պլանավորման գործընթացը կներառի Ֆինլանդիայի և Շվեդիայի փաստացի մասնակցությունը ՆԱՏՕ-ին։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ում քննարկում են սկանդինավյան երկու երկրների անդամակցությունը, ինչը անհանգստացնում է ՌԴ-ին՝ իր սահմաններին ՆԱՏՕ-ի հերթական ընդլայնման հեռանկարը: