|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ահաբեկչություն ծրագրելու մեղադրանքով Ֆինլանդիայում ձերբակալվել է երկու տղամարդ: Սա առաջին նման դեպքն է այս երկրում. հաղորդում է BBC-ն:
Ոստիկանությունը հաղորդել է, որ այդ մարդիկ մասնակցել են ահաբեկչական խմբի ձեւավորման եւ դրա գործողությունները ֆինանսավորելու գործընթացներին: Կասկածյալները կալանքի տակ են գտնվում սեպտեմբերի 7-ից: Նրանք ինքնության վերաբերյալ տվյալները` տարիքը, ազգությունը, գաղտնի են պահվում:
Ոստիկանությունը հետաքննություն է կատարել Հելսինկիի տարբեր հատվածներում, եւ հայտնաբերված իրեղեն ապացույցներն են եղել տղամարդկանց կալանքի տակ առնելու պատճառը: Նախաքննության տվյալների վերաբերյալ դեռեւս մանրամասներ չեն հայտնում: