|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Սղերդ (Սիիրթ) նահանգում իրականացվող գործողությունների ընթացքում ձերբակալվել է 3 ահաբեկիչ, երկուսը՝ կին:
Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության՝ Բաթմանում և Սղերդում տեղի ունեցած գործողությունների ընթացքում բախումներ են եղել ահաբեկչական խմբավորմումների անդամների հետ, որի ընթացքում ձերբակալվել են ահաբեկիչներ:
Կայքը չի նշում` ձերբակալվածները ԻՊ անդա՞մ են, թե՞ Թուրքիայում ահաբեկչական համարվող՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամներ:
Նահանգում հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են: