|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումը Հայաստանն Արցախին կապող միջանցքում ենթադրում էր ոչ միայն ցանկացած պահի այդտեղով շարժերի դադարեցում, այլ մարդկանց առևանգումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանցիները պատահական չէին տասնամյակներով քրեական գործեր հարուցում, միջազգային հետախուզումներ հայտարարում, առավել ևս` անցակետում անձանց նույնականացում իրականացնում:
Խնդիրն այն չէ, որ երեկ առևանգված արցախցին, որևէ կապ չուներ ադրբեջանական դատախազության հայտարարության մեջ նկարագրված միջադեպի կամ արարքի հետ, Ադրբեջանն իր քայլով պարզապես հերթական քայլն արեց` ցույց տալու, որ Արցախում ապրող մարդիկ, իր համար, հավաքական առումով ահաբեկիչներ են:
Ըստ այդմ` ադրբեջանական նախաձեռնություններն ու քայլերը ելնելու են այդ մոտեցումից և նրանց տեսանկյունից` չկա հայ, չկա խնդիր:
Իշխանության հռչակած` «Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում» տխրահռչակ կարգախոսի դառը հետևանքներն անըննդհատ ուղեկցելու են մեզ քան սրանք կան ու գործի դրված ծանր պրոցեսները չեն կանգնեցվել»,-գրել է նա: