կարևոր
4363 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-05 00:08
Քաղաքական

Նոյեմբերի 5-ին դու կարող ես օգնել Արցախում ապրող քո եղբայրներին. պատգամավոր

Նոյեմբերի 5-ին դու կարող ես օգնել Արցախում ապրող քո եղբայրներին. պատգամավոր

Սիրելի հայրենակիցներ օրերս Արցախում տեղի ունեցավ պատմական հանրահավաք, որին պատիվ ունեցա մասնակցել իմ հայրենասեր ու հայրենատեր ընկերոջ՝ Գեղամ Մանուկյանի հետ։

Շատ հուզիչ էր տեսնել հրապարակում հավաքված այդ միաբանված ու վճռական մարդկանց, նրանց ում 30 տարիների պայքարն ավելի վճռական ու աննահաջ է դարձրել իրենց համոզմունքների մեջ։

Արցախցին ամուր կանգնած է ու չի հանդուրժի որևէ տարբերակ, քան անկախության ճանաչումը և մայր հայրենիքին միացումը։ Արցախում ապրող հայորդիներն իրեց խոսքն ասացին, հերթը քոնն է սիրելի հայրենակից։

Նոյեմբերի 5-ին դու կարող ես օգնել Արցախում ապրող քո եղբայրներին և ցույց տալ աշխարհին մեր միասնությունը։ Մենք քեզ հետ ենք Արցախ։

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր