|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
Նիկոլ Փաշինյանը վաղը գնում է Բրյուսել՝ Արցախը հանձնելու հերթական քայլն անելու, իսկ Արցախի իշխանությունները վախենում են նրա անունը հնչեցնել: Դիմում են ՀՀ քաղաքացիներին և նույնիսկ կշտամբում Հայաստանում ու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:
Դիմում եմ Արցախի իշխանություններին: Ես հասկանում եմ, որ ժողովրդին մեղադրելը շատերիդ համար անվտանգ մի բան է թվում, բայց դուք էլ իմացեք, որ ուշ, թե շուտ այդ նույն ժողովուրդը գալու է ձեր ետևից: Ու նաև իմացեք, որ Նիկոլ պահելով, դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում: Չի կարող համազգային պայքարն իր օրակարգում դավաճան իշխանությունների հեռացման հարց չունենալ: Առանց դրա ուրիշ ոչ մի խնդիր չի լուծվելու: Ձեզանից շատերը դեռ չեն հատել անդառնալիության կետը: Եվ, եթե չեք ուզում դառնալ Նիկոլի հանցակիցը, ուրեմն իրերը կոչեք իրենց անուններով:
P.S. Գեղամ Ստեփանյան ջան, կեցցես: