|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Չինաստանը գործարկել է միջուկային հրթիռների արձակման ամենամեծ ծրագիրը։ Այս մասին գրում է The Hill-ը՝ հղում անելով Ամերիկայի գիտնականների ֆեդերացիային (FAS)։
Փորձագետները նշում են, որ կայանքները տեղակայված են ՉԺՀ-ի հյուսիսում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ՝ երեք կետում, մասնավորապես՝ Չիտայի շրջանի մոտ։ Ընդհանուր առմամբ կկառուցվեն մոտ 300 արձակման հորեր։
Ստոկհոլմի խաղաղության ինստիտուտի (SIPRI) փորձագետների կարծիքով՝ Պեկինն իրականացնում է «միջուկային էներգիայի աննախադեպ կուտակում», որը կազդի նաև այլ միջուկային տերությունների վրա։
Այժմ Չինաստանը առաջատարն է աշխարհում իր միջուկային ներուժի զարգացման տեմպերով. նա արդեն ունի 320 միջուկային մարտագլխիկ: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, մինչդեռ, կրճատում են իրենց զինանոցը։