|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինացի զինվորականները շարունակում են ծանր տեխնիկա տեղակայել Խարկովի բնակելի թաղամասերում, բնակիչներից վերցնում են ունեցվածքը եւ նրանց օգտագործում որպես կենդանի վահան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը։
Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները շարունակում են կիրառել բնակելի թաղամասերում ծանր ռազմական տեխնիկայի տեղակայման փորձված մարտավարությունը:
«Գրոհայիններն առաջնորդվում են Կիեւից ուղղակի հրամանով՝ օգտագործել իրենց անհրաժեշտ ցանկացած գույք եւ քաղաքացիական բնակչության տեխնիկա, մտնել բնակարաններ եւ դրանցում կահավորել կրակակետերը, իսկ տերերի նվազագույն դժգոհության դեպքում՝ տեղում գնդակահարել նրանց», — հայտարարել է Միզինցեւը ճեպազրույցի ժամանակ:
Նա նաեւ հայտնել է, որ քաղաքի բնակիչներն արգելափակված են նեոնացիստների կողմից, գրոհայինների մոտ պատանդ են գտնվում որպես կենդանի վահան եւ չեն կարող դուրս գալ մարդասիրական միջանցքներով: