|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան գնահատական է տվել ապրիլի սկզբին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ խաղաղ բնակիչների եւ զինծառայողների դեմ գործողություններին:
«Վերջին 30 տարում տարածաշրջանի ամենակործանարար կոնֆլիկտը Ղարաբաղյան հակամարտությունն է, որ շարունակում է խլել մարդկանց կյանքեր»,- այս մասին ասվում է FIDH-ի հայտարարությունում:
Ըստ միջազգային կառույցի` կոնֆլիկտը բավարար ուշադրության չի արժանանում միջազգային հանրության կողմից: Հայտարարությունում նշվում է, որ խաղաղ բնակիչների ու քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են:
FIDH-ն առանձնացնում է ադրբեջանցի զինծառայողների կողմից 3 տարեցների սպանությունն ու խոշտանգումը, ինչպես նաեւ զինվոր Քյարամ Սլոյանի գլխատումը:
Ընդգծվում է, որ ազգութամբ եզդի Քյարամ Սլոյանի` կտրված գլխի լուսանկարը տեղադրվել է սոցցանցերում` ներկայացվելով որպես հաղթական ավար:
Հիշատակվում են նաեւ մյուս 2 գլխատված զինվորները:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս ամենը ռազմական հանցագործություն է:
«Սպանվածների մարմինների խոշտանգումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է»,- հայտարարում է միջազգային կազմակերպությունը: