|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հերքում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում ու լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե Ուկրաինայի Խարկով քաղաքում գերեվարվել է հայ, որը կռվել է ռուսական զինված ուժերի կազմում։
«Տարածվող լուրն ամբողջությամբ ապատեղեկատվություն է»,-հայտնել են դեսպանությունից:
Նշենք` ադրբեջանական ու ուկրաինական սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն այն մասին, թե, իբր, Խարկովում հայկական բանակի ծառայող է ձերբակալվել, որի նպատակն է ցույց տալ, թե հայկական ԶՈՒ-ն մասնակցում է Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններին: