|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը Ստամբուլում է՝ որպես Ռուսաստանի կողմից նշանակված բանակցող, հակառակ դեպքում նա չէր կարողանա մուտք գործել Թուրքիա, ինչպես պատժամիջոցների տակ գտնվող մյուս ձեռնարկատերերը. CNN-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Մենք չունենք որևէ մեկին, որը պատժամիջոցների տակ է: Աբրամովիչը Թուրքիա է ժամանել բանակցողների թիմի կազմում: Թեև թույլ տվեք վերաշարադրել. նա ժամանել է որպես նախագահ Պուտինի կողմից նշանակված մեկը՝ որպես բանակցող»,- նշել է Քալընը: