|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիական Le Figaro հրատարակության փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը կոչ է արել Ֆրանսիային, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին և ՄԱԿ-ին դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում, հակառակ դեպքում վտանգ կա Արցախի մայրաքաղաքի համար։
Այս մասին լրագրողը գրել է իր Twitter-ում՝ ի պատասխան Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի գրառմանը, որում նա մեղադրում է Հայաստանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ, մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերը՝ խախտելով պայմանավորվածությունները, գրավել են Արցախի Փարուխ գյուղը։
«Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի անհավանական թվիթը, որում նա պնդում է 09.11.2020 թվականի հրադադարի խախտումը ադրբեջանական բանակի կողմից, որը գրավել է Փարուխը Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայկական տարածքում։ Եթե Ֆրանսիան, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն և ՄԱԿ-ը չդատապարտեն, ադրբեջանցիները ավելի հեռուն կգնան դեպի Ստեփանակերտ»,- գրել է Բյուսոնը։