|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, ինքնությունը: Նման հայտարարություն է արել ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ադրբեջանցիները ո՛չ ողջերին են հարգում, ո՛չ մահացածներին՝ երեկ Նախիջևանում, այսօր Արցախում, վաղը Հայաստանում: Ալիևի ղեկավարության ներքո նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, նրանց պատմությունը, նրանց ժառանգությունը, նրանց ինքնությունը: Ո՞վ է կանգնեցնելու նրանց», - գրել է Բյուսոնը:
«Le Figaro»-ի փոխտնօրենն իր գրառմանը կից ներկայացրել է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականը կոտրում է հայկական հուշաքարի վրայի խաչը: