|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ:
Այս մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մինչև -10° ջերմաստիճանի պայմաններում ադրբեջանցի պսևդոակտիվիստ բնապահպանները մեկնել են Բաքվում տաքանալու։ Նրանց տեղում զինվորներ են: Դիմակներն ընկել են. Լաչինի միջանցքի արգելափակումը (28 օրով) իսկապես պատերազմի առաջին արարն է Արցախի հայության դեմ», - գրել է Բյուսոնը՝ գրառմանը կցելով նաև լուսանկարներ:
Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող Լաչինի միջանցքը դեկտեմբերի 12-ից փակ է որպես «բնապահպանական ակտիվիստներ» ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանն անտեսել է միջանցքը բացելու աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների կոչերը։