|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գերմանիան դիտարկում է Ուկրաինային 2 400 զենիթային հրթիռ մատակարարելու հնարավորությունը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով կառավարության աղբյուրին։
Ավելի վաղ DPA գերմանական տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ էկոնոմիկայի նախարարությունը հավանություն է տվել «Ստրելա» խորհրդային հրթիռների մատակարարմանը։
Աղբյուրը Reuters-ին տեղեկացրել է, որ Անվտանգության դաշնային խորհուրդը դեռեւս հավանություն չի տվել այս քայլին։ «Հրթիռները պատրաստ են տեղափոխման»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ Ուկրաինային կմատակարարի 1 000 հակատանկային հրանոթ եւ 500 Stinger զենիթահրթիռային համալիր։