|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, ում վարույթում քննվում է ԵԴ/0253/01/19 գործը, որոշում է կայացրել տուգանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով։
Դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է քիչ առաջ։ Նշենք, որ սույն դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հրապարակվելուց հետ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, որ մեղադրանքը պարզ չէ, և պահանջել են պարզաբանել մեղադրանքի էությունը, իսկ պարզաբանումներ չստանալուց հետո լքել դատական նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառել։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին։