|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ վարչական դատարանը հրապարակեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիների հայցով հարուցված գործով վճիռը։ Yerkir.am-ի հաղրոդմամբ՝ Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, մասնակի բավարարեց ՔՊ-ական ավագանիների հայցը։
Հայցվոր ՔՊ-ն պահանջում էր անվավեր ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստի թիվ 1-ին որոշումը, որը, Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով, արձանագրային էր եւ վերաբերում էր համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների ամփոփմանը, եւ, որպես հետեւանք, անվավեր պետք է ճանաչվեր համայնքի ղեկավարի ընտրությունը: Հարությունը պարզաբանում է, դատարանը մասնակի է բավարարել՝ արձանագրային որոշումը անվավեր է ճանաչել, հետեւանքի մասով՝ մերժել է:
«Մենք այս սցենարը դիտարկել էինք: Սա այն «անշառ դատական ակտն էր, որը դատարանը՝ եղած ազդեցությունների շրջանակներում, կարող էր տալ եւ ասել՝ նորմալ դատական ակտ եմ տվել: Դատարանի վճռի բովանդակությունն անհասկանալի է: Բուն արձանագրային որոշումը, իրավաբանական հետեւանքների տեսանկյունից, էական նշանակություն չունի, քանի որ ուղղակի արձանագրում է ընտրության արդյունքները: Ահարոն Խաչատրյանին ընտրելու բուն գործընթացը անվավեր չի ճանաչվել, չի էլ վիճարկվել: Մենք հիմա ունենք մի դատական ակտ, որով ընդամենը արձանագրային որոշումն է անվավեր ճանաչվել, եւ անհասկանալի է մնում՝ բա բուն ընտրությու՞նը: Նոր ավագանու նիստ տեղի չի ունենալու, մենք այս անհեթեթ դատական ակտը բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում»,-մանրամասնեց փաստաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան
Տես նաեւ՝
Ոստիկանությունը «սիրային» նամակներ է գրում Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին
Անհետացել են Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը