|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության ֆոնին՝ Կանադան որոշել է Կիևից ժամանակավորապես հետ կանչել իր դեսպանատան «ոչ հիմնական աշխատակիցներին» և երկրում մնացած դիվանագետների հարազատներին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Կանադայի կառավարության կայքում։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ դիվանագիտական առաքելությունը կամրապնդվի փորձագետներով, որոնք մասնագիտացած են անվտանգության ոլորտի բարեփոխումների և հակամարտությունների կարգավորման ոլորտում։ Այսպիսով՝ Կիևում Կանադայի դեսպանատունը կշարունակի իր աշխատանքը։
Ավելի վաղ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարել էին իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին Ուկրաինայից հեռացնելու մասին։ Դրանց հետո Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին, որ դա կարող են անել գերմանացի դիվանագետների հարազատները, որոնք ցանկանում են լքել Ուկրաինան՝ Գերմանիայի ԱԳՆ-ի հաշվին։ Կանադայի իշխանությունների որոշումը կայացվել է՝ չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կոչերին՝ չտարհանել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին։