|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարգադրել է Ուկրաինայից դուրս բերել ամերիկացի դիվանագետներին, դեսպանատունը տեղափոխվում է Լեհաստան։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Բայդենի վարչակազմը հրամայել է Պետդեպարտամենտի բոլոր աշխատակիցներին՝ լքել Ուկրաինան։ Դեսպանատունը նախապես տեղափոխվել էր արևմտյան Լվով քաղաքը։ Այժմ այն տեղափոխվում է Լեհաստան»,- Twitter-ում հայտնել է գործակալության թղթակիցը։
Նշվում է, որ այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով։ Դիվանագետները կվերադառնան Ուկրաինա, եթե ռուսական հնարավոր ներխուժումը տեղի չունենա: