|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Հայոց Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր՝ հունվարի 28-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների և բազմաթիվ կապանցիների ուղեկցությամբ, այցելել է Բաղաբուջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։
«Այսօր լրացավ Հայոց Բանակի կազմավորման 30–ամյակը։ Հարավային մայրաքաղաք Կապանը տարիներ շարունակ հունվարի 28-ը նշել է բազում տոնական միջոցառումներով։ Քաղաքում տոնական տրամադրությունն ու հնչող երաժշտությունն այդ օրերին անպակաս էին։ Սակայն, վերջին երկու տարիներին Բանակի տոնը այլ է՝ ոգեկոչում»,-ասված է Կապանի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: