|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին շնորհավորել է երկրի բանակի տոնը` գրելով.
«ՇՆՈՐՀԱՒՈ՜Ր ԲԱՆԱԿԻ ՏՕՆ
Լիբանանեան բանակի հիմնադրութեան 73-ամեակին առիթով, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ յղեց հետեւեալ շնորհաւորագիրը.
«Ո՛չ միայն տօնդ շնորհաւոր ըլլայ: Այլ նաեւ տօն է, երբ դուն մեզի հետ ես, մեր պաշտպանը, որպէսզի մենք լաւ մնանք:
Մեր բանակն ու հայրենիքը… Բանա՛կն է հայրենիքը: Արդարեւ, մեր ապրած վայրը չէ հայրենիքը, այլ այն, որ մեր մէջ կ՛ապրի:
Ժամանակէն չենք վախնար, որովհետեւ մեր խիզախ բանակը իր նահատակներուն արեամբ ջրած է Լիբանանը` կերտելով անոր փառքը… Իր ասպետներով ու հերոսներով լուսաւորած է մեր յաղթանակի ուղին:
Մարտունակ մեր բանակը եզր մը կամ կարգախօս մը չէ, ղեկավարի մը կամ պետի մը սեփականութիւնը չէ, այլ պատերազմի զէնք է եւ խօսքի հաստատում, ինչպէս նաեւ լիբանանցիներուն ապահովութիւն եւ գոյատեւման երաշխիք:
Տօնդ շնորհաւո՛ր, լիբանանեա՛ն բանակ, մնաս մի՛շտ լաւ, որպէսզի Լիբանանը բարով մնայ»: