|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ստեփանավանում 34-ամյա տղամարդը դանակով հարվածել էր երիտասարդի կրծքավանդակին ու ծանր վնասվածք պատճառել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 2-ին ժամը 02.55-ին հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա մի տղամարդ:
Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ խումբ։ Ըստ տուժածի՝ վնասվածքը ստացել էր ընկնելու հետևանքով:
Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 2-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կաթնաղբյուր գյուղի «Լույսաղբյուր» կոչվող տեղամասում 34-ամյա տղամարդը կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է տուժածի կրծքավանդակին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Տղամարդը ձերբակալվել է:
Դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն: