|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օգոստոսի 12-ին, ժամը 09.50-ին, 1981 թ. ծնված Քրիստինե Հ.-ից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ դանակահարություն է եղել: Մեկնած օպերատիվ խմբին Քրիստինե Հ.-ն բացատրություն է տվել, որ դանակահարություն չի եղել, իր ձեռքի վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Օգոստոսի 12-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 06.30-ին, Քրիստինե Հ.-ի տանը, վիճաբանության ժամանակ, վերջինիս խոհանոցային դանակով անզուշությամբ վնասվածք է պատճառել իր ծանոթը` 1979 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը օգոստոսի 13-ին, ժամը 12.30-ին, Արցախի փողոցի թիվ 138 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Քրիստինե Հ.-ն հրաժարվել է ԴԲՓ-ից: Կատարվում է հետաքննություն: