|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող Մ.Խարախանյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
2014թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի ծակած-կտրած վնասվածքով շտապօգնության թիվ 71 բրիգադով «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Մ.Խարախանյանը։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են միջոցներ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: