|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 19-ին, ժամը 17-ն անց 10-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ:
Ժամը 17.40-ին նույն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք ձախից» և «գլխի, ճակատի շրջանի բազմաթիվ վերքեր, քերծվածքներ, ստորին շրթունքի միջային մակերեսի սալջարդ վերք, բազկի, կրծքավանդակի հետին մակերեսի քերծվածքներ ձախից և կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ:
Մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է երիտասարդներին վնասվածքները պատճառած անձի ինքնությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: