|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքական լիրայի անկումը վնասում է Ադրբեջանի տնտեսությանը. @AzeSputnik-ին ասել է ռուսական Սոցիալական և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Զուբեցը։
Ըստ նրա՝ Էրդողանը թուրքական լիրայի արժեզրկման քաղաքականություն է վարում, որպեսզի ավելացնի արտահանումն այլ երկրներ։ Միաժամանակ, Թուրքիայի Ազգային բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը բնակչությանը էժան վարկեր է ապահովում: Ցածր փոխարժեքը գրավում է զբոսաշրջիկներին, քանի որ նվազեցնում են օտարերկրացիների հանգստի ծախսերը. արդյունքում՝ Ադրբեջանի բիզնեսը կորցնում է իր հաճախորդներին, քանի որ մարդիկ գնումներ են կատարում Թուրքիայում։
«Ժամանակի ընթացքում Բաքուն ստիպված կլինի սահմանել Թուրքիայից անձնական ապրանքների ներմուծման քվոտաներ, որպեսզի սահմանափակի այն ապրանքների քանակը, որոնք դուրս կմղեն ադրբեջանական արտադրանքը»,- ասել է Զուբեցը։