|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Apple-ի թուրքական կայքում դադարել են առցանց գնումները, AirPods-ը, iPhone 11-ը, iPhone 13-ը և MacBook Pro-ի նոր մոդելները պատվիրելու համար հասանելի չեն։ Apple-ի արտադրանքի անհասանելիության մասին նախազգուշացման պատճառը թուրքական լիրայի անկումն է, որը 2018 թվականից ի վեր ամենացածրն է:
Այսպես՝ Haber7 առցանց հրատարակությունը հայտնում է, որ օգտատերերը Թուրքիայում Apple-ի պաշտոնական կայքի առցանց գնումների բաժնում բախվել են արտադրանքի անհասանելիության մասին նախազգուշացման։ Սա, ըստ թերթի, հաստատում է, թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին, սմարթֆոնների և այլ գաջեթների հնարավոր թանկացման մասին հաղորդագրությունը։ Ընկերությունն ինքը որևէ հայտարարություն չի արել իր արտադրանքի վաճառքը սահմանափակելու մասին։
Ըստ ShiftDelete.Net-ի՝ թուրքական լիրայի փոխարժեքի անկումը թուրք օգտատերերի կողմից «հին» գներով iPhone-ների պահանջարկի աճ է առաջացրել: Կայքում առաջինը սահմանափակվել է iPhone 11-ը: Սպասվում է, որ Apple-ը Թուրքիայում կթարմացնի սարքերի և աքսեսուարների բոլոր գները նոր սակագնով կամ ավելի հանգիստ միջավայրում՝ սահմանելով ներկայիս դրույքաչափը. գրում է ShiftDelete.Net-ը։
Նոյեմբերի 23-ին թուրքական լիրան թարմացրել է իր պատմական նվազագույնը՝ գրանցելով ամենամեծ անկումը 2018 թվականի արժութային ճգնաժամից հետո: Տարեսկզբից լիրան դոլարի նկատմամբ կորցրել է արժեքի գրեթե 40%-ը։