|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բուայոնի հետ։
ԶԼՄ-ները, հղում անելով ԱԳՆ-ին, հաղորդում են, որ հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովն ընդունել է Անն Բուայոնի հավատարմագրերի պատճենները եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ։
«Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, խաղաղության օրակարգը եւ այլ հարցեր:
Նախարարը նշել է, որ ֆրանսիական կողմի կանխակալ կարծիքները, Ֆրանսիայի խորհրդարանի բանաձեւերը վնասում են ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին եւ չեն նպաստում Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղ գործընթացին։
Խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Ջեյհուն Բայրամովը Բուայոնին տեղեկացրել է վերոնշյալ գործընթացը խթանելու համար ադրբեջանական կողմի ձեռնարկած քայլերի եւ նախաձեռնությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանցի նախարարը մեղքը ուրիշի վրա գցելու առիթը բաց չի թողել եւ «ուշադրությունը հրավիրել է հայկական կողմի սադրանքների ու սպառնալիքների վրա»։