|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ախալքալաքի «Պույ-Պույ» տիկնիկային թատրոնը դեկտեմբերի մասնակցել է «მზიანი საქართველო» («Արևոտ Վրաստան») փառատոնին, որն անցկացվել է Բակուրիանիում։ Jnews-ը գրում է, որ Բակուրիանիում «Արևոտ Վրաստան» փառատոնն անցկացվել է երրորդ անգամ: Վրաստանի շրջաններից մասնակցել են ութ թատերախմբեր։
Բակուրիանի կինոթատրոնում Ախալքալաքի տիկնիկային թատրոնը ելույթ է ունեցել երկրորդ օրը։ «Պույ-Պույ»-ը հայերենով ներկայացրել է վրացական «Աղվեսի դատավճիռը» հեքիաթը։
Սամվել Խոդիկյանի ղեկավարությամբ «Պույ-Պույ» տիկնիկային թատրոնը պարգևատրվել է ռեժիսուրայի, ինչպես նաև թատրոնի կենսունակության համար։ Սամվել Խոդիկյանը ստացել է լավագույն տիկնիկագործի կոչումը: